|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր, «Եվրանեսթ»-ի մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթ ունենալով, նշեց, որ ԱլԳ-ն ու եվրոպական գործընկերությունը լուծում չեն Հայաստանի բոլոր խնդիրների համար, բայց լավ միջոց են՝ արձանագրելու այն բոլոր թերություններն ու բացթողումները, որ կան:
«Հայաստանում քաղաքական անպտղաբերության որոշակի մակարդակ կա: Հայաստանում պետք է ունենալ ավելի կայուն լեգիտիմություն, բայց բավական երկար ժամանակ Հայաստանում քաղաքականությունը որոշում են անհատները, և եթե նայում ենք վերջին զարգացումներին, ես մտահոգված եմ, որ մի կուսակցություն ու իր որոշումը դառնում են Հայաստանի քաղաքական կյանքի որոշողը, մինչդեռ մեզ պետք է ավելի բազամազանություն ու ավելի բազմակողմանի դիսկուրս: Կա հատվածական ընդդիմություն, որը շատ թույլ է` առաջարկներ ներկայացնելու առումով»,- նշեց Կիրակոսյանը:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա, նրա խոսքով, դրանց արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպես դրանք կանդրադառնան քաղաքական կյանքի վրա: «Հայաստանի քաղաքական համակարգի ճկունության բացակայությունը այլևս չի կարող շարունակվել՝ հաշվի առնելով տնտեսական վատ վիճակը: Սա մի տարածք է, որտեղ կա քաղաքացիական հասարակություն, որը գործում է որոշակի սահմաններում, բայց եթե այդ հասարակությունը դառնա ցանցակենտրոն, այս խնդիրը կարող է լուծվել: Մեզ համար, ապագայի տեսանկյունից, պիտի կարևոր լինի, թե ինչ է կատարվում նաև, օրինակ, Մոլդովայում ու Ադրբեջանում»,- ասաց քաղաքագետը: