|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա հունվար-փետրվար ամիսների գնաճը հանրապետությունում կազմել է 4.8 տոկոս:
Հետաքրքիր է, որ սպառման և պարենային առանձին ապրանքների մասով գնաճը դուրս է եկել ԿԲ-ի կանխատեսման մակարդակից: Մասնավորապես` սպառման ապրանքների երկամսյա գնաճը, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5.3 տոկոս, իսկ պարենային ապրանքներինը` 6.2 տոկոս:
Տեղեկացնենք, որ Կենտրոնական բանկը գրեթե յուրաքանչյուր տարի գնաճը կանխատեսում է 4 պլյուս մինուս 1.5 տոկոսի միջակայքում: