|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում իրավաբանների միությունն ու Թոշակի անցած սպաների ասոցիացիան Ազգային մեծ մեջլիսում համատեղ կոնֆերանս են կազմակերպել, որի ընթացքում զեկուցել են Թուրքիայի զինված ուժերում ճնշումների և ինքնասպանության դեպքերի մասին. տեղեկացնում է Haberler-ը:
Զեկույցի համաձայն` Թուրքիայի զինված ուժերում վերջին տասը տարիների ընթացքում զոհվել է 818 զինծառայող, ինքնասպան եղել` 934-ը:
Բացի այդ` տեղեկացնում են, որ 2012-ից ի վեր այդ մասին պաշտոնական թվեր չեն ներկայացվել:
Իսկ ինչ վերաբերում է ճնշումներին` զինծառայողների 42 տոկոսը դժգոհ է վիրավորանքից, 30-ը` ծեծից, 28-ը` անհիմն պատիժներից, 24-ը` առողջական ծառայություններից չօգտվելուց, 14-ը` ֆիզիկական ծանր աշխատանքից, 14-ը` սպառնալիքներից, 7-ը` ավագների անձնական գործերին ծառայելուց, դարձյալ 7-ը` անքնությունից: