|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության գործը, քրեական հեղինակություններն էլ իրենց ներսում են «քննություն» սկսել` պարզելու համար, թե ով է կանգնած Երրոդմասցի Լյովիկի սպանության թիկունքում: Բանն այն է, որ եթե այս դեպքը չբացահայտվի, ապա այն անպայման շարունակություն կունենա, եւ հետագա արյունահեղություններն անխուսափելի կլինեն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկի ընկերները միջադեպից հետո Հայաստանում շրջում են զրահապատ ավտոմեքենաներով: Մասնավորապես, քրեական հեղինակություն Տույը` Արթուր Ղազարյանը, օրերս զրահապատ ավտոմեքենա է ձեռք բերել եւ դրանով է շրջում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: