|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ երկու երկրների քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ դյուրացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը. հայտնում է РИА Новости-ն:
Համաձայնագիրը թույլ է տալիս Հայաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիներին և Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտնվող Հայաստանի քաղաքացիներին ազատվել 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից:
Այժմ Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում կարող են առանց գրանցման մնալ 90 օր:
Համաձայնագիրը ստորագրվել էր Սոչիում 2014-ի հուլիսի 11-ին: