|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԲՀԿ-ի նոր նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իր պաշտոնը ստանձնելուն պես, գործի է անցել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ իր մի քանի համախոհների հետ այցելել է Հանրապետության փողոցում տեղակայված մի հաստատություն, որը նախկինում օգտագործվում էր ռամկավարների կողմից: Ըստ ամենայնի՝ այդ տարածքում տեղ կգտնի ԲՀԿ-ի նոր գրասենյակը:
Տեղեկության հավաստիությունը ճշտելու նպատակով Yerkir.am-ը կապ հաստատեց ԲՀԿ նորանշանակ մամուլի խոսնակ Վահան Բաբայանի հետ: Նա մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով. «Այս պահի դրությամբ մենք տեղեկություն չունենք նոր հասցեի վերաբերյալ»:
Վահան Բաբայանի տեղեկացմամբ՝ նոր տարածքի վարձակալության վերաբերյալ իրենք տեղեկություն կտարածեն: