|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բորիս Նեմցովը ՌԴ քաղաքական կյանքի սեքս-խորհրդանիշն էր: Նա կենսուրախ էր, կրքոտ, խելացի, ինչպես նաև հայտնի «սրտակեր»: Ըստ inopressa.ru-ի՝ The Daily Beast-ում գրում է լրագրող Աննա Նեմցովան:
«Սիրուհիներն ու ընկերուհիները պաշտում էին Նեմցովին՝ նրա առատաձեռնության համար և նրանց մեծամասնությունը շփվում էր քաղաքական գործչի հետ անգամ ռոմանտիկ հարաբերությունները խզելուց հետո:
Սակայն նրա վերջին սերը՝ 23-ամյա Աննա Դուրիցկայան, չկարողացավ ծաղիկներ տանել նրա սպանության վայրը: Որոշ տեղեկությունների համաձայն` քննիչներն Աննային «հսկում» էին Մոսկվայի մասնավոր բնակարաններից մեկում: Սակայն հետո նրան հաջողվեց Մոսկվայից մեկնել Կիև: Նեմցովի հուղարկավորությանը նա ներկա չեղավ»,- գրում է Նեմցովան: