|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Դաշնակցության ավելի քան 1000 անդամ երեկ մեկնել է Արցախ։ «Արցախը` գերխնդիր» կարգախոսի ներքո դաշնակցականների այցի առաջին կանգառը եղել է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում:
Դաշնակցականները եղել են զորամասերում, իսկ քիչ անց ԼՂՀ նախագահի նստավայրում կկայանա պատվիրակության հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման մանրամասները կհայտնենք ավելի ուշ՝ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ երթին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերի, Երևանի և Ջավախքի ՀՅԴ կազմակերպությունների անդամներ: Երթի շատ մասնակիցներ Արցախյան պատերազմի առաջամարտիկներ են: