|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 26-ին, ժամը 19.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Կապանի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդին վրաերթի է ենթարկել «Շեվրոլե Նիվա 21230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով փետրվարի 27-ին, ժամը 01.25-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: