|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԲՀԿ-ի ճակատագիրը պարզ կլինի մարտի 5-ին կայանալիք համագումարի ժամանակ: Այսպիսի կարծիք ունի Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց, թե կանխատեսումներ չունի՞ հարազատ կուսակցության ճակատագրի վերաբերյալ: Նա ասաց. «Քանի որ իմ կառույցը ապաքաղաքականացված է, ես` որպես քաղաքապետ, աշխատում եմ այլ ուղղությամբ: Քաղաքն ունի շատ լուրջ պրոբլեմներ, այնպես որ` ինձ դա այդքան էլ շատ չի վերաբերում»:
Մեր այն դիտարկմանը, թե չէ՞ որ ԲՀԿ-ի մասին է խոսքը, Բալասանյանը պատասխանեց կարճ և չցանկացավ մեր մյուս հարցերին պատասխանել: «ԲՀԿ-ի մասին արդեն պատասխանեցի»,-ասաց եւ անջատեց հեռախոսը:
Նշենք, որ արդեն իսկ լուրեր են շրջանառվում Բալասնյանի հնարավոր պաշտոնանկության մասին: