|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Մարդինից պատգամավոր Գյուլսեր Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին երկրում վտանգված 8 լեզուներով, այդ թվում՝ հայերենով և հայերենի բարբառ հանդիսացող համշեներենով հարցադրում է ներկայացրել. տեղեկացնում է Firatnews-ը:
Պատգամավորը, հիշեցնելով, որ Թուրքիայում քրդերենը, հայերենը, հունարենը, արաբերենը և այլ լեզուներ վտանգված են, հարց է ուղղել, թե ի՞նչ քաղաքականություն է իրականացնում կառավարությունը հարցի լուծման ուղղությամբ:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն՝ վերջին շրջանում Թուրքիայում 3 լեզու է ոչնչացել, իսկ 18-ը վտանգի տակ են»,- ընդգծել է պատգամավորը: