|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, անդրադառնալով իր և ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հեռահար բանավեճերին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը սիրո խոստովանություն չի լսել որևէ մեկից, որ լսի՝ կասի:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը կհեռանա՞ քաղաքականությունից, Գրիգորյանը պատասխանեց. «Ես հո Նաստրադամո՞ւսը չեմ, եկել ես ստից հարցեր ես տալիս»:
Իսկ հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված Գագիկ Ծառուկյանի հանդեպ ճնշումները, գեներալ պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ այդ ամենից. «Ինքը գիտի, իրեն հարցրեք, կասի, իրան են ճնշում, ընձի՞ եք հարցնում»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն ինտելեկտուալները, Գրիգորյանը պատասխանեց. «Ինքը զբաղվում ա, նախագահը իսկապես զբաղվում ա քաղաքականությամբ»: