|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 20-ի գիշերը գողություն է տեղի ունեցել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում գտնվող գազալցակայաններից մեկում:
Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում է տրվել այն մասին, որ նույն օրը` ժամը 06.00-ից մինչև ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մուտք գործելու միջոցով գազալցակայանի հերթափոխի պետի սենյակից գողացել են 2.500.000 դրամ և երկաթյա պահարան: Կատարվում է քննություն:
NewsBook-ի տեղեկություններով` հիշյալ գազալցակայանը պատկանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանին` Ծաղիկ Ռուբոյին: