|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում որոշվեց լիազորել Երևանի քաղաքապետին` ՀՀ անունից «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան 25 հասցեում և դրան հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է Թումանյան և Կողբացի փողոցների հատման մասում կառուցել միջին հարկայնության, 80 համարով բարձրակարգ հյուրանոցային համալիր: Ակնկալվող արդյունքի համաձայն` պայմանագրի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և իրականացնել քաղաքաշինական ծրագիրը:
Հիմնական զեկուցող` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ քաղաքաշինական այդ ծրագրի համար նախատեսված է 8 միլիոն դոլարի ներդրում: