|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկե»-ի դարպասը և պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: 26-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը, իսկ 79-րդ րոպեին Մարսելոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Զուգահեռաբար ընթացող խաղում շվեյցարական «Բազել»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց պորտուգալական «Պորտու»-ի հետ: 11-րդ րոպեին Գոնսալեսի խփած գոլին հյուրերը պատասխանեցին Դաբիլոյի 79՛ խփած գոլով: