|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 13-ին Մակեդոնական «Վարդար»-ն Անթալիայում ստուգողական հանդիպում է անցկացրել ուկրաինական «Հելիոս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Խաղի հաշիվը բացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ և ազգային հավաքականի թեկնածու Արթուր Միրանյանը:
Մակեդոնական թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել նաև երեկ: Զապորոժյեի «Մետալուրգի» հետ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: «Վարդար»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Հովհաննես Համբարձումյանը, իսկ Արթուր Միրանյանն ու Արտակ Դաշյանը դուրս են եկել փոխարինման: