|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 13-ին և 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա հայտնի ֆրանսիացի դաշնակահար և գործիքավորող, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կյալդերմանը: Նա ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
Yerkir.am-ին նվագախմբի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ համերգին կհնչեն «Ballade Pour Adeline», «Mariage D'Amour», «A comme Amour», «Murmures» ստեղծագործությունները: Կլայդերմանը համերգին միաժամանակ հանդես կգա թե՛ որպես դաշնակահար, թե՛ որպես դիրիժոր:
Տոմսերի գինը 5000-40 000 դրամ է: