|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում, ինչի հետևանքով այրվել էին Հարութ Հակոբյանին պատկանող խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը եւ 25 փեթակ` մեղուներով: Ծխահարման պատճառով սատկել են նաև Հակոբյանին պատկանող 1 խոշոր ու 2 մանր եղջերավոր կենդանիներ, 2 հավ:
Yerkir.am-ի հետ զրույցում Ծովազարդի գյուղապետ Արամ Կատվալյանը հայտնեց, որ դեռևս հայտնի չէ հրդեհի առաջացման պատճառը: Համայնքապետի խոսքով` այս ընտանիքի հիմնական ապրուստի միջոցը մեղվապահությունն էր, և հարևանների օգնությամբ Հակոբյաններին հաջողվել է փրկել միայն փեթակների մի մասը:
Կատվալյանը հայտնեց, որ գյուղապետարանը որոշ չափով օգնություն կտրամադրի այս ընտանիքին, սակայն հնարավորությունները թույլ չեն տա վնասն ամբողջությամբ վերականգնել:
Նշենք, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներին հաջողվել է հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարել` 05.58-ին: