|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կրակել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական և տրանսպորտի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմի եղբոր՝ Իլհամ Յըլդըրըմի վրա, ով Կարմիր մահիկի Ստամբուլի մասնաճյուղի նախագահն է:
Ըստ Hurriyet-ի՝ դեպքը տեղի է ունեցել Չեքմեքյոյի Մեհմեդ Աքիֆ թաղամասում: Պնդումների համաձայն՝ Յըլդըրըմը կրակոցների ընթացքում բացել է մեքենայի դուռն ու դուրս նետվել, ինչի արդյունքում վնասվել է ծունկը: Վիրավորվել է Յըլդըրըմի վարորդը:
Հայտնել են, որ նախարարի եղբոր և վարորդի առողջական վիճակն այժմ լավ է:
Հետաքննություն է սկսվել՝ կրակողներին գտնելու համար: