|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտված Մոսկովյան օփեն փառատոնի գլխավոր մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 244 մասնակիցների մեջ բաժանեց 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: 8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան):
Փառատոնի ուսանողական մրցաշարում, որն անցկացվում էր շրջանային մրցակարգով, մեծ հաջողության հասավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:
Աղբյուր՝ armchess.am