|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի «Ուլիս»-շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Անթալիայում: Թիմն այսօր հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Ղազախստանի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Տարազ»-ի հետ:
Երկրորդ ստուգողական խաղում անընդմեջ երևանյան թիմը երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը, բայց դա էլ բավական չեղավ հաղթանակի հասնելու համար:
Խաղի հաշիվը բացել է Իրակլի Գեպերիձեն: Սակայն մրցակցին հաջողվել է ոչ միայն վերականգնել հաշվի հավասարությունը, այլ նաև առաջ անցնել: Խաղի ավարտից երեք րոպե առաջ «Ուլիս»-ը պաշտպան Ռադե Դուգալիչը վերջակետ է դրել հանդիպմանը՝ 2:2: