|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հունվարի 26-ի ԱԽ-2-Ո-4 որոշումը և ԱԽ-2-Ե-1 եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Ռուզաննա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
2. Մխիթար ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ