|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Արսեն Արշակյանն առաջիկա օրերին աշխատանքի կանցնի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում: Մեզ հասած տեղեկություններով՝ Արշակյանը զբաղեցնելու է վարչության պետի պաշտոն: Նշենք՝ երբ երեկ հայտնի դարձավ, որ Ա. Արշակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ, նա լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ կատարվելու է պաշտոնի բարձրացում, իսկ թե հատկապես ինչ պաշտոնի՝ խոստացել էր ասել 2 օրից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։