|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ-ում լրագրողները ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին հանգստի մեկնած` ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից, թե ինչպե՞ս է նրա առողջական վիճակը, որովհետև, ըստ տեղեկությունների, նա վիրահատվել է:
«Գագիկ Խաչատրյանն արդեն աշխատանքի է գալիս և նրա ապաքինումն ընթացքի մեջ է»,- ասաց փոխնախարարը:
Լրագրողի հարցին, թե, որպես քաղաքացի, ի՞նչ է կարծում` արդյո՞ք Հակոբ Հակոբանի ձերբակալումը կվնասի հայ կինեմատոգրաֆիային, Միրումյանը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր կխուսափեն հարկերից կպատժվեն»:
Լրագրողի դիտարկմանը, թե հարկերից խուսափողների թվում նշվում է նաև Գագիկ Խաչատրյանի անունը, Միրումյանը չհամաձայնեց` ասելով, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: