|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 30-ին ոստիկանության ծառայողները հայտնաբերել և Մաշտոցի բաժին բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող, 1979 թ. ծնված Ռոման Ղ.-ին: Վերջինիս տան զննությամբ` խոհանոցի պահարանի վրայից, հայտնաբերվել է բաժակ՝ մուգ շագանակագույն հետքերով, թմրամիջոցին նմանվող բամբակի խծուծ, 5 մլ-անոց ներարկիչ` մուգ շագանակագույն հետքերով, իսկ հյուրասենյակի պահարանի վերնահարկից՝ սև բռնակով, գործարանային արտադրության ատրճանակ:
Ռոման Ղ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար, իսկ զենքը պատկանում է իրեն: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: