|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ն. Նազարբաևի մրցանակներ» միջազգային մրցաշարը:
Մրցումների երկրորդ օրը մեր մարզիկներից` ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը, 82 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասավ եզրափակիչ, որտեղ պարտություն կրեց Ալի Կուրժևի հետ պայքարում և բավարարվեց արծաթե մեդալով:
Հիշեցնենք, որ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը նվաճել էր ոսկե մեդալ:
Մեր երկու մեդալակիրներն էլ ներկայացնում են սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը: