|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և իրավունքների հարցերի խորհրդի անդամ Իրինա Խակամադան հարցազրույց է տվել է ադրբեջանական haqqin.az-ին, որում հայտարարել է, որ պատերազմ վերսկսելու դեպքում Ադրբեջանին սպառնում է Ուկրաինայի ճակատագիրը:
Հարցազրույցից հատվածը՝ ստորև:
- Եվ վերջում կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքը Հարավային Կովկասում առկա իրավիճակի վերաբերյալ՝ ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու լույսի ներքո:
- Հասկացեք՝ ԼՂ հակամարտությունը ներկայումս ոչ ոքի չի հետաքրքրում: Համաշխարհային քաղաքականությունն ամբողջությամբ զբաղված է ուկրաինական խնդրով, բոլոր միջազգային քաղաքական գործիչները հետաքրքրված են, որ այստեղ նոր պատերազմ չսկսվի, այսինքն` ամեն բան մնա այնպես, ինչպես կա: Ստատուս քվոյի ցանկացած խախտում վատ հետևանքներ կունենա և' Հայաստանի, և' Ադրբեջանի համար: Ձեր աչքի առաջ Ուկրաինայի օրինակն է: Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի նրան Ուկրաինայի ճակատագիրն է սպառնում: