|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Սոմալի:
Ըստ Haberler-ի՝ թուրքական պատվիրակությունը Էրդողանի ժամանումից մեկ օր առաջ է մեկնել Սոմալի, սակայն նրանց կայանած հյուրանոցի դիմաց ահաբեկչություն է տեղի ունեցել: Զինված մեքենայի պայթյունի հետեւանքով մահացել է 3 սոմալեցի:
Այդ կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա ցավակցել է կատարված ահաբեկչության ընթացքում մահացած 3 քաղաքացիների հարազատներին և տեղեկացրել, որ դեպքի պատճառով նախագահը չի հետաձգի իր այցը:
«Բարեբախտաբար, թուրքական պատվիրակության մեջ զոհեր չկան»,- հավելել է Դավութօղլուն:
Ահաբեկչությունը գլխավորած անձանց և դրա նպատակի մասին տեղեկություններ չկան: