|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր 2 արտասահմանցի ֆուտբոլիստներ համալրեցին «Ալաշկերտ»-ի շարքերը: Թիմում փորձաշրջան անցնող Ստանիսլավ Գնիդկոն և Դիլան Վանվելկենհույսենը մեկամյա պայմանագրեր են ստորագրել ակումբի հետ. հայտնում է «Ալաշկերտ» ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա Ստանիսլավ Գնիդկոն կենտրոնական կիսապաշտպան է, հանդես էր գալիս Բելառուսի Բարձրագույն խմբի «Սլուցկ» թիմում: 23-ամյա հարձակվող Դիլան Վանվելկենհույսենը երևանյան ակումբ է տեղափոխվել Բելգիայի 2-րդ դիվիզիոնի «Վոլուվե-Զավենթեմ»-ից: