|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մեջ հիմնական կասկածվողը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը` հավելելով, որ իրենք ահազանգ են ստացել Գյումրու զորամասից, որ զինծառայող է փախուստի է դիմել:
«Դեպքի վայրում գտնվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել փախուստի դիմած զինծառայողի անունը և ազգանունը»,-ասաց նա:
Նշենք, որ, բացի այդ, դեպքի վայրում հայտնաբերվել է ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: