|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղրղզստանը ԵՏՄ է մտնում «շատ լավ պայմաններով»: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը. հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքերով՝ սահմանների բարեկարգման, մաքսային անցակետերի և ապրանքների սերտիֆիկացման համար ժամանակակից լաբորատորիաների ստեղծման նպատակով հատկացվում է 300 մլն դոլար, որից 200 մլն-ը կտրամադրի Ռուսաստանը, 100 մլն-ը՝ Ղազախստանը։
Աթամբաևը նաև նշել է, որ Ղրղզստանին «հաջողվել է լավ արտոնություններ ստանալ»։ «Մաքսատուրքերի ընդհանուր բաժանման դեպքում Բելառուսն ունի 4%, Հայաստանը՝ 1,13%։ Մեզ հաջողվել է ձեռք բերել 1,9%»,- ասել է նախագահը։