|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 25-ին` ժամը 12.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Թամանցիների փողոցի 2/Բ տան բակում կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տան բակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Նատալիա Սերգեևնայի դիակը` գլխի պատռված վնասվածքների հետքերով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը` ժամը 18.20-ին, ձերբակալվել է 1951 թ. ծնված Մուշեղ Մ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: