|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սաուդյան Արաբիայի 90-ամյա մի բնակիչ դատի է տվել իր 15-ամյա կնոջ ծնողներին: Բանն այն է, որ աղջիկը բարիկադավորվել է ննջասենյակում եւ թույլ չի տվել ամուսնուն սենյակ մտնել առաջին ամուսնական գիշերը, իսկ 2 օր անց փախել է տնից. տեղեկացնում է newsru.com-ը:
90-ամյա նորապսակը պնդում է, որ աղջկա ծնողներին 17500 դոլար է վճարել, նա պահանջում է կամ գումարը վերադարձնել, կամ` կնոջը:
Այս դեպքը վրդովմունքի մեծ ալիք է վարձրացրել ոչ միայն աշխարհում, այլ նաեւ Սաուդյան Արաբիայում, որտեղ գործում են շարիաթի օրենքները: Մարդիկ համոզված են, որ 15-ամյա աղջկան ամուսնացնելը մանկապղծություն է, երեխաների վաճառք: