|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բոլոր ավտովարորդների համար իսկական ամանորյա աչքալուսանք է պատրաստել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Yerkir.am-ի հավաստի աղբյուրների համաձայն` «Գազպրոմ Արմենիա»-ն թանկացրել է գազալցակայաններին վաճառվող գազը: Եթե նոյեմբերին գազի գինը եղել է 113 դրամ, ապա 2015թ. հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենինա»-ն գազալցակայաններին գազը վաճառելու է 128 դրամով, ինչը նշանակում է, որ «Գազպրոմը» գազալցակայանների համար գազը թանկացրել է 15 դրամով:
Հետաքրքիր է, որ գազալցակայաններում այս տարվա վերջին ավտոգազը արդեն հասցրեց թանկանալ, ինչը պատճառաբանվում էր դոլարի թանկացմամբ: Այս պարագայում հետաքրքիր է ` ինչ քայլի կդիմեն գազալցակայանները հունվարի 1-ից` համապատասխանաբար կբարձրացնե՞ն ավտոգազի գինը, թե՞ կշարունակեն աշխատել հին գներով: