|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ սիրիահայերի համար կառուցվող` սոցիալական նշանակության բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, սիրիահայեր:
Նշենք, որ շենքի շինարարությունն իրականացնում է «Խարբերտշին» ՓԲԸ-ն, ճարտարապետն է Ա. Աճեմյանը: 4 ամիս առաջ սկսված շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ին: Կառուցվելիք 14 հարկանի շենքը նախատեսված է 78 ընտանիքի համար:
«Օգնիր եղբորդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Թաթուլ Հարությունյանի խոսքով` սիրիահայերն այստեղ բնակարաններ կարող են ձեռք բերել ինքնարժեքից ավելի ցածր գներով: Շենքն արդեն ունի 3 տասնյակից ավելի շահառու:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:



