|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության շենքի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ այսօր իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ դրամի արժեզրկման եւ թանկացումների:
Քաղաքացիները պահանջում էին ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ կայունացնելու համար մի քանի օրվա ընթացքում առաջնային սպառման ապրանքների գները, դոլար-դրամի փոխարժեքը, արգելել ՀՀ-ից դեպի ՌԴ դոլարի և ՌԴ-ից դեպի ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը եւ այլն:
Եթե մինչեւ դեկտեմբերի 23-ն այս պահանջները չկատարվեն` քաղաքացիները սպառնում են նոր բողոքի ակցիա անել: