|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողոք է ներկայացվել «Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ: Ըստ այդ տեղեկությունների՝հաղորդման հեղինակը «Ռ.Վգազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին է՝ Ռաֆայել Մխիթարյանը:
Նա ոստիկանությանը փորձում է համոզել, թե իբր Ռ. Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրենց ընտանիքին: «Ժողովուրդը» սեպտեմբերի 25–ին տեղեկացրել էր, որ նշված ընտանիքի և Պետրոսյանի միջև գույքային վեճ կա: Կարելի է ենթադրել, որ Ռազմիկ Պետրոսյանի հետ կապված վերջին աղմկոտ պատմություններից հետո ՀՀ իշխանությունները որոշել են այս կերպ նրանից վրեժխնդիր լինել՝ փորձելով նրա դեմ քրեական գործը «վերակենդանացնել»։ Ներկայումս ոստիկանությունում այս հաղորդման հիման վրա հետաքննություն է ընթանում, և նյութեր են նախապատրաստվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։