|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԺ չորս խմբակցություններին` ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին ՕԵԿ-ին ու «Ժառանգությանը», հաջողվել է արտահերթ նիստ անցկացնելու համար հավաքել 44 պատգամավորի ստորագրություն:
Նիստը նպատակ ունի քննարկել մի քանի ազատամարտիկների և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության դեպքերը:
Դեռևս հայտնի չէ` արտահերթ նիստը քվորում կապահովի, թե` ոչ, սակայն ենթադրելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիրքորոշումներից, հավանաբար, ՀՀԿ-ն չի մասնակցի արտահերթ նիստին, հետևաբար, քվորում չի լինի, և արտահերթ նիստը կտապալվի: