|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ նիստերի դահլիճ մտնելիս լրագրողները փորձեցին մեկնաբանություններ ստանալ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանից: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապաակումների, Արամ Մանուկյանին հարվածող անձը նախկինում Առաքել Մովսիսյանի վարորդներից է եղել:
Առաքել Մովսիսյանը շատ նյարդայնացած էր և չէր ցանկանում որևէ հարցի պատասխանել: «Գնացեք, ինչ որ պետք ա` ասել եմ»,- ասաց նա, ապա կոպտեց լրագրողներին. «Դավայ, դավայ, բոլորդ` դավայ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հարցին, թե ի՞նչ է մտածում այդ բռնությունների մասին, պատասխանեց. «Մեզ էլ է շատ հետաքրքիր, որ բացահայտվեն նման դեպքերը: Այդ գործողությունների սլաքն ուղղված է անմիջապես իշխանություններին, այնպես որ` այլ տեղ պետք է փնտրել մեղավորներին: Դա սադրանք է, որով փորձում են սեպ խրել իշխանության և ընդդիմության միջև»:
Նա կարծիք հայտնեց, որ ազատամարտիկների հետ կատարված միջադեպերի դեպքում ցանկալի կլիներ լսել ազատամարտիկների խոսքը, այնինչ` նրանց կողմից դեռ պարզաբանում չի եղել, իսկ երկրորդ դեպքում պետք է լսել ընդդիմությանը:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ինքը դատապարտում է այդօրինակ գործողությունները: