|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված կլոր սեղանին հրավիրված չէր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: ՄԻՊ Կարեն Անդրեասյանն այդ հարցում կողմնապահություն էր դրսևորել, նրա խոսքով` իրենք հրավիրել են միայն այն պաշտոնյաներին, որոնց հետ հնարավոր է համագործակցել, իսկ դատախազության հետ այս տարի չի ստացվել համագործակցել:
Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կոստանյանին չհրավիրելու փաստին` դատախազության հանրային կապերի և լրատվության ծառայությունից հայտնեցին, որ իրավունքների պաշտպանությանը վերաբերող հրապարակային քննարկումները վատ չեն, սակայն իրենք կողմնակից են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործնական քայլերի ձեռնարկմանը, որի արդյունքները, ըստ նրանց, տեսանելի են լինում, երբեմն` թեկուզ ուշացումով:
Դատախազությունից, միաժամանակ, հայտնեցին, որ իրենք մշտապես և անվերապահորեն պատրաստ են համագործակցել` մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած գործնական առաջարկի դեպքում: