|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց որոշ հարցերի:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ նորություններ կան խոցված ուղղաթիռի փաստով հարուցված գործից: Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ դեռևս ընթանում է նախաքննություն, և տեղեկություններ չի կարող հայտնել:
Լրագրողները բարձրացրեցին նաև որոշ ազատամարտիկների անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու փաստերը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էին ենթարկվել Ապարանի եւ «Արաբո» ջոկատների հրամանատարները, իսկ երեկ` նաև ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
«Տեղյակ չեմ այդ դեպքերից, բայց գտնում եմ, որ ազատամարտիկներն առաջին հերթին իրենք պետք է օրինակ հանդիսանան մեր հասարակության մեջ, և եթե լինում են ոտնձգություններ ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ իրենց իրավասությունների սահմաններում կփորձեն պարզել այդ միջադեպերը: