|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող` Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Նա ևս մեկ անգամ լսել է նաիրիտցիների խնդիրները, նշել, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն կառավարությունում:
Վարչապետն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի միջազգային փորձագետները ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտ»-ում՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա ընթացքում:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն և գործադրել անհրաժեշտ ջանք՝ գործարանի հետագա գործարկման համար: