|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ իշխանությունները հնարավոր են համարում Մաքսային միության շրջանակներում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին պատասխանելու անհրաժեշտության առաջացումը։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ Մաքսային միությունն ունի նորմատիվ-իրավական բազա առևտրի ոլորտում պատասխան քայլերի համար՝ Մաքսային միության անդամ երկրներից որևէ մեկի վրա երրորդ երկրների կողմից տնտեսական ճնշում գործադրելու դեպքում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ճապոնիան ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է կիրառում՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված: