|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պատվին կուսակցության կանանց խորհրդի անդամները Աբդուլ Համիդի նկարով պաստառ են պատրաստել:
Ըստ Sozcu-ի՝ պաստառի վրա եղել է «Իմ փադիշահ, իմ սուլթան Աբդուլ Համիդ, քո ժառանգությունն արդեն վստահելի ձեռքերում է, կարող ես հանգիստ ննջել» գրությունը:
Նշենք, որ Աբդուլ Համիդը պատմության մեջ վաստակել է «արյունոտ սուլթան» անունը, նրա օրոք կոտորվել են հազարավոր հայեր:
