|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«ժամանակը» գրում է. «Վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժեզրկմանն առնչվող «Ժամանակի» հարցին ի պատասխան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ ՀՀ-ում մի խումբ խարդախներ իրականացնում են բնակչության կողոպուտ՝ հաշվի առնելով նախատոնական ժամանակահատվածը և հղում անելով ռուսական ռուբլու թուլացմանը: «Նախատոնական օրերին ստեղծում են աժիոտաժ, բարձրացնում են դոլարի կուրսը, որպեսզի մարդիկ հիմա առնեն թանկ դոլար: Երկու շաբաթ հետո սկսվելու է նախատոնական եռուզեռը, և մարդիկ ստիպված են լինելու արդեն վաճառել թանկ գնով ձեռք բերված իրենց դոլարներն ավելի էժան գնով: Եվ այդ խարդախների խումբը որոշակի ռեսուրս է աշխատելու, ինչին տարբեր ժամանակներում մենք ականատես ենք եղել»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։