|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում Թրաքիայի համալսարանի հայագիտական ֆակուլտետը վտանգված է, քանի որ տարվա սկզբից հայոց լեզվի և հայ գրականության դասերը չեն կայացել:
Ըստ Haberler-ի` հայագիտական ֆակուլտետի 16 ուսանողները դժգոհում են, քանի որ դասախոսի բացակայության պատճառով չեն կարողացել հաճախել դասերին:
Ֆակուլտետի ղեկավարն ասել է, որ նախկինում եղել են հայախոս դասախոսներ, սակայն այժմ չեն կարողանում գտնել նրանց փոխարինողներ, հետեւաբար, չեն կարող նոր ուսանողներ ընդունել մինչև խնդրին լուծում տալը: