|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեսխեթցի թուրքերը համաժողով են անցկացնում Թբիլիսիում եւ պահանջում վրացական կառավարությունից կատարել իրենց Սամցխե-Ջավախքում վերաբնակեցնելու պարտավորությունը. հայտնում է Вестник Кавказа-ն:
Նրանց 1944 թվականին Ստալինի հրամանով Վրաստանից աքսորել էին Միջին Ասիա` ընդամենը մի քանի ժամ տալով առաջին անհրաժեշտության իրեր հավաքելու համար: 1999 թվականին, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդում, Վրաստանը ստանձնել էր վերադառնալ ցանկացող մեսխեթցի թուրքերին փուլ առ փուլ ընդունելու պարտավորությունը:
Հիմա մեսխեթցի թուրքերը պահանջում են մշակել «ճանապարհային քարտեզ», այսինքն` հայրենադարձման ծրագիր, եւ քննարկել իրենց երկքաղաքացիություն տալու հարցը, թեեւ վրացական օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիությունը: Որպես բացառություն`դա կարող է թույլատրել Վրաստանի նախագահը: