|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում, Գյումրի-Աշոցք հատվածի Քեթիի լեռնանցքում, Աբովյան-Չարենցավան, Սևանից Դիլիջանի թունելի սկիզբ տանող, Նոյեմբերյանից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածներում, Մարտունի-Վարդենիս, Գավառ-Մարտունի, Վայք-Ջերմուկ, Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: