|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում թուրինյան դերբիի շրջանակներում գործող չեմպիոն «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ մրցել է «Տորինո»-ի հետ: 15-րդ րոպեին Արթուր’օ Վիդալը առաջ է մղել տանտերերին: 22-րդ րոպեին Պերեսը հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Անդրեա Պիրլոն հեռու տարածությունից կատարած հարվածով հաղթանակ է պարգևել «Յուվենտուս»-ին: Այս հաղթանակից հետո գործող չեմպիոնը միավորների քանակը հասցրեց 34-ի և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: