|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելով՝ Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ. կա երեք զոհ, և պաշտպանության նախարարությունը միայն ծառայողական քննությամբ չի սահմանափակվի. «Ազատությանն» ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի՝ և՛ հրամանատարների, և՛ իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի»,- ասել է պաշտպանության նախարարը։
«Ազատության» հարցին՝ թե ի՞նչ նոր փաստեր ջրի երես դուրս կգան զինվորականների ու իրավապահների համատեղ քննության արդյունքում, և հնարավո՞ր է, արդյոք, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն հրամանատարական կազմի անդամներ, Օհանյանը պատասխանել է, որ քննությունը բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կտա՝ միաժամանակ ընդգծելով՝ ուղղաթիռը մասնակցել է վարժանքների, թռիչքուղին էլ անձնակազմին անծանոթ չի եղել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: